Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններ

«Ադա Թադևոսյան» անունը շատերի համար բավական է խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս պատկերացում կազմելու մեր երկրում սթրեսաբանության լավագույն ավանդույթների ներդրման և զարգացման մասին:

 

Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության հիսունից ավելի տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը: 

 

«Կյանքը կազմված է սթրեսներից և դրանց շարունակական հաղթահարումից»,- ասում է հոգեբույժը` ժպտալով ավելացնելով հոգեբույժների շրջանում տարածված մի ասույթ. «մի անգամ ԱստվածՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններ հարցնում է Նոյին` տառապում ես Նոյ, ուրեմն մարդ ես դառնում»: 

 

Սթրեսն օրգանիզմի ընդհանուր ոչ առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան է զանազան ազդեցությունների հանդեպ, որի առաջացման պատճառների և հաղթահարման մասին Ադա Թադևոսյանը գիտի գրեթե ամեն ինչ:

 

Նրա գնահատմամբ` դինաստիան, տոհմը սոցիալական գնահատականն է մեկ փրկված կյանքի: Պատահական չէ, որ ընտանիքի պատմությունը նա սկսում է հորից Սիմոն Թադևոսյանից: Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը ծնվել էր Արևմտյան Հայաստանի Տրապիզոն նահանգում: Սիմոնը ճակատագրի բերումով հայտնվում է մանկատանը, Մեծ եղեռնից շատ մազապուրծների նման անցնում բազում դժվարությունների միջով:

 

Պատմական հայրենիքում 1910թ. ընտանեկան լուսանկարը կարծես առ այսօր, 100 տարի անց, խորհրդանշում է գաղթի ճանապարհը, ահը, սարսուռը, պատմական հայրենիքը կորցնելու ամբողջ ցավը, որոնք Ադա Թադևոսյանի համոզմամբ` անջնջելի հետք են թողնում մարդու գենետիկ հիշողության մեջ` փոխանցվելով սերնդեսերունդ: 

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-ԳրիգորյաններԱյդ մասին են վկայում նաև տրասնգեներացիոն հետազոտությունները, որոնք նույնպես վկայել են սերունդների ճակատագրի, «կյանքի սցենարի» վրա ցեղասպանության ազդեցության փաստի մասին: Այն վնասները, որոնք ստանում են մարդիկ այնպիսի հասարակական աղետի ժամանակ, ինչպիսին է ցեղասպանությունը իրենց հետք են թողնում հաջորդող երեք-չորս սերունդների վրա: Այս թեմայի շուրջ հետազոտությունները լայն թափ են ստացել:

 

«Ես համոզված եմ, որ անձի գենետիկական բաղկացուցիչը հաջորդ սերունդների մոտ ակտիվ տեմպերով բարձրացնում է հոգեկան տրավմատիկ խանգարումների առաջացման պատճառը: Սթրեսին արձագանքը անհատի մոտ ենթադրում է ազդեցիկ արձագանքի գենետիկ առանձնահատկություն: Մասսայական աղետների տրանսգեներալիզացիոն փոխանցման նման ընկալումը հոգեկան խանգարումնրը հաջորդ սերունդների մոտ կանխարգելելու նպատակով բացում է նոր ճանապարհ դեպի կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտություն»,- պարզաբանում է պահանջված մասնագետը: 

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-ԳրիգորյաններԱռաջին խորհուրդը, ըստ նրա, աղետների զոհ դարձածների երեխաների շրջանում ամուսնություններից
 խուսափումն է, ինչպես նաև խառնամուսնությունների խրախուսումը:

 

«Հասկանում եմ, որ այս մոտեցումը հակասում է հայկական խառնվածքին և մշակութային ավանդույթներին: Բայց սա ամենայն հավանականությամբ գենետիկայի, հայերին հարիր հատուկ խառնվածքի առողջացման ուղիղ ճանապարհ է: Իմ մայրը էստոնացի է, կյանքի իմ ճանապարհը, արահետը տառապողներին օգնելն է, մասնագիտականը` սթրեսաբանությունը, իսկ հիշողություններն իմ մեջ պահպանել են հայկական արժեքները»,- շեշտում է նա: 

 

2013թ. Երևանում նյարդագիտության և կենսաբանական հոգեբուժության մասին «Սթրես և պահվածք» խորագրով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ Ադա Թադևոսյանը հանդես էր եկել «Հիշողությունն իմ տիրակալն է» զեկույցով, ինչը ևս մեկ անգամ փաստում էր ցեղասպանության և դրա` մարդու հոգեկան առողջության վրա թողած հետևանքների միջև կապի մասին: Զեկույցում նա ընդգծել է, որ սթրեսը հատկապես դրա հաղթահարումը անհրաժեշտ գործոններ են, խթան անձի աճի, սոցիալական դիրքի, մասնագիտության ընտրության համար: 

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-ԳրիգորյաններՆույն միջոցառման շրջանակում հանրության դատին էր հանձնվել նաև իր 2011թ. Մոսկվայում լույս տեսած «Գործնական սթրեսոլոգիա. Սահմանային բժշկություն» խորագրով մենագրությունը («Практическая стрессология. Пограничная медицина»): 

 

Ադա Թադևոսյանը բ.գ.թ դոցենտ է, պրոֆեսոր, Էկոլոգիայի և անվտանգ կենսագործունեության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, լիցեզավորված հոգեբույժ, հոգեվերլուծաբան, առողջապահության կազմակերպիչ: 

 

2003թ. Թադևոսյանը Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպել է նաև սթրեսաբանության ամբիոն: Մասնակցել է հինգ համաշխարհային կոնգրեսների և միջազգային գիտաժողովների:

 

Ադա Թադևոսյանի մասնագիտական գործունեության մեջ շրջադարձային են Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժին հաջորդող տարիները: Արհավիրքից ընդամենը չորս ամիս անց 1989թ. նրա ջանքերով Հայաստանում հիմնադրել է հոգեկան առողջության «Սթրես» կենտրոնը: Ղեկավարելով այս կառույցն ավելի քան տասը տարի, նրա շնորհիվ ապահովվել է Հայաստանում հոգեբուժական մասնագիտացած ծառայության զարգացումը: Նա առաջիններից մեկն էր, որ խոսեց հոգեկան տրավմայի և մի շարք հիվանդությունների զարգացման գործում դրա ունեցած պաթոլոգիական դերի մասին: Նաև առաջինն է բարձրաձայնել ուսանողների համար «Ստրեսաբանություն» ծրագրի ներդրման անհրաժեշտության մասին: 

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններ«Երբ ինձ նշանակեցին «Սթրես» կենտրոնի տնօրեն, ի դեպ կենտրոնին այդ անունը մենք ինքներս տվեցինք, ամեն ինչ սկսում էր երեք 0-ից, չկային կադրեր, բազա և ամենակարևորը` գիտելիք հոգեկան տրավմայի մասին: Ինչպես նշել է կենսաբան Փիթեր Մեդավարը, ցանկացած բնական գիտություն ծագում է այն խելամիտ ենթադրության վրա, որը կարող է միայն ճշմարիտ լինել»,- ասում է հոգեբույժը: 

 

«Ես առաջին հերթին խնդրեցի, որ մեզ Լենինականում հատկացնեն երկու երկաթյա տնակ, որտեղ անցկացվեց կոյուղի, ջրամատակարարում: Դրանք տեղակայված էին անմիջապես եկեղեցու հետևում, սա ինձ համար երեկվա օրն է և այդպես մենք երկու տարի աշխատեցինք այդ տնակներում»,-շարունակում է նա: 

 

Ժամանակի ընթացքում «Սթրես» կենտրոնը վերածվեց գիտագործնական հաստատության: 

 

Հետերկրաշարժյան տարիներին ՄԱԿ-ի կողմից ստեղծվեց «Աղետների բժշկությունը» («Медицина катастроф») ծրագիրը: Ադա Թադևոսյանը իր թիմակիցների հետ հեղինակեցին հատուկ ձեռնարկ, ինչպես նաև փրկարարների համար անցկացրեց վերապատրաստման դասընթացներ ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Հետագայում այս աշխատանքի համար է նա Բուդապեշտում 1996թ. պարգևատրվում հուշամեդալով:

 

Նրա ամբողջ գիտական, մանկավարժական գործունեությունը նվիրված է եղել «Սթրեսաբանության» գծով կլինիական օրդինատորների վերապատրաստմանը: Մանկավարժական գործունեության 40 տարվա փորձ ունեցող մասնագետը ավելի քան 30 տարի աշխատել է Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ավելի քան 15 տարի Հայկական բժշկական ինստիտուտում, որտեղ 1990թ. «Սթրեսաբանության» կուրսին զուգահեռ կազմակերպել է հոգեկան առողջության և հոգեբուժության ամբիոնը:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-ԳրիգորյաններԱյսօր էլ Ադա Թադևոսյանը իր գործըկերների հետ շարունակում է օգնել կյանքի տարբեր իրավիճակներում ծանր հոգեբանական ցնցումներ ստացած մարդկանց: Իր ստեղծագործական հետազոտությունները նա «Սթերեսի մկանոտ դեմքը» խորագրի ներքո շարադրել է «Տղամարդու առողջությունը» առաջիկայում լույս տեսնող գրքում: 

 

«Ստրեսաբանության» հիմնադիր, պրոֆեսոր, մարդու հոգեկան ցնցումների վերաբերյալ ավելի քան հարյուր տպագրական հոդվածների, մի քանի մենագրությունների, ինչպես նաև ուսանողների համար «Սթրեսաբանության» առաջին երկհատորյա դասագրքի հեղինակ Ադա Թադևոսյանը կրթության և մարդու կենսագործունեության անվտանգության խնդիրների լուծման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով:

 

«Սթրեսաբանությունը» (2002) (Man under Stress” (2003թ. )) և « Գործնական սթրեսոլոգիա. Սահմանային բժշկություն» խորագրով մենագրությունը («Практическая стрессология. Пограничная медицина”(2011թ.)) հեղինակի գործնական և գիտահետազոտական աշխատանքի ամփոփումն է: Աշխատությունը կյանքի տարբեր հանգամանքներում հոգեկան ցնցումների ենթարկված անձանց պատմությունների, ինչպես նաև դրանց բուժման եղանակների, սթրեսաբանության տեսական հիմքերի մասին է: 

 

Գրքի նախաբանում ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Յ. Ալեքսանդրովսկին կարծիք է հայտնել, որ այստեղ տեղ գտած «նովելներն» օգտակար են ոչ միայն բժիշկների, հոգեբանների, ուսանողների, այլ ամենակարևորը` ընթերցողների լայն շրջանակների համար, ովքեր հետաքրքրված են իրենց հոգեկան վիճակով: Դասագրքում անդրադարձ է կատարված նաև յուրաքաչյուր մարդու մոտ հանդիպող սթրեսային վիճակների ելքերին: 

 

Հանգամանալից մատնանշված են դրանց լուծման ուղիները: Թադևոսյանը Հայկական հոգեբուժական ասոցացիայի, Հոգեբույժների համաշժարհային ասոցացիայի, Տրավմատիկ սթրեսի ասոցիացիայի անդամ է: 

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններ«Մարդու օգտակար գործողության գործակիցը կազմվում է հետևյալ գործոններից. կյանքը, միջավայրը, ժամանակը և իհարկե ինքը մարդը թելադրում են ինչ և ինչպես անել»,- ասում է աշխատանքային ավելի քան հինգ տասնամյակի փորձ ունեցող բժշկուհին:

 

Մեջբերելով Ֆրանսիացի նշանավոր արձակագիր Ալբեր Քամյուի խոսքերը` նա նկատում է, որ եթե մարդը ճգնաժամի ժամանակ ոչինչ չի անում, ուրեմն արժանի չէ մարդ լինելուն: «Ցանկացած իրավիճակում ավելի լավ է վառել գոնե մի փոքր մոմ, քան միշտ լինել դժգոհ և շարունակ բողոքել»,- ավելացրեց Ադա Թադևոսյանը: 

 

Ադա Թադևոսյանը փաստում է, որ «Սթրես» կենտրոնի կայացման տարիները, թեև դժվար էին, բայց իր և գործընկերների համար դրանք լավագույնն էին, որովհետև իրենք ապրում ենք հեռանկարային գաղափարներով, ծրագրերով:

 

«Գնացինք նկուղներով, որտեղ թաքանված էին մարդիկ: Բաժանում էինք այս գրքերը նաև ուսանողներին, որոնք առանձին սթրեսաբանության կուրս էին դասավանդում: Եթե սկզբում միայն երկրաշարժից տուժածերին էր օգնություն ցուցաբերվում, ապա հետո նաև Բաքվի փախստականներին, զինծառայողներին, բանտարկյանլներին, պարզապես այն մարդկանց, ովքեր հայտնվում էին բարդ հոգեբանական իրավիճակներում: Այս նյութերը հավաքագրվում էին և ձևավորվում էր սթրեսոլագիայի մասին ընդհանուր պատկերացում: Առաջին անգամ «սթրեսաբանություն» տերմինը նա կիրառել է Ամստերդամում 1991 թվականին անհետաձգելի էքստեմալ հոգեբուժությանը նվիրված կոնգրեսի ժամանակ»,- պատմում է Ադա Թադևոսյանը:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-ԳրիգորյաններՄասնագիտական գործունեության ընթացքում մի շարք լրատվամիջոցներում հրատարակվել են սթրեսին վերաբերող բազմաթիվ նյութեր, հոդվածներ, որոնք ուսանողների և հիվանդների կողմից ստացած բազում նամակների հետ նա այսօր խնամքով պահպանում է ամառանոցի իր աշխատասենյակում: Այստեղ իր ուրույն տեղ ունի նաև ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծական տեսության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդին, այլ անվանիներին նվիրված անկյունը: Հենց Ֆրոյդն է Ադել Թադևոսյանի խոսքով` առաջինը թափանցել մարդու հոգեբանության էության մեջ` փորձելով հասկանալ, թե ինչն է կարևոր:

 

«Դուք կհարցնեք, թե ի՞նչով են նրա դասերն անսովոր: Հավանաբար նրանով, որ այդ 10-15 րոպեների ընթացքում մեզանից յուրաքանչյուրը իր համար ինչ-որ նոր բան է բացահայտել: Նշված ժամանակահատվածը ոչ միայն պատրաստվելու, այլև մտքերի և զգացմունքների խառնաշփոթ էր»,- իրենց ուսուցչի մասին գրում են բուժական ֆակուլտետի ուսանողները` հավելելով, որ Ադա Թադևոսյանի շնորհիվ իրենք ոչ միայն կարողացել են ծանոթանալ հոգեբուժության գաղտնիքներին, այլև առավել լավ են ճանաչել իրենք իրենց, ընկալել դիմացինի ցավն, ինչպես սեփականը:

 

«Նա արթնացրել է մեր հոգիները` սերմանելով մեր մեջ հավատ սեփական անձի հանդեպ, որը մենք կկիրառենք նաև կյանքում»,- իրենց երախտիքի խոսքն այսպես են եզրափակել ուսանողները:

 

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-ԳրիգորյաններԱդա Թադևոսյանի հուշերում առանձնահատուկ տեղ ունի ականավոր բժիշկ-գիտնական, առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հետ աշխատած տարիները:

 

«Նա խիստ էր, շատ պահանջկոտ: Հիմնական հատկանիշ է ունենալ լայն մտահորիզոն, ոչ թե լինել միայն նեղ մասնագետ: Միանգամից որսում էր այն ամենն, ինչ նոր էր»,- ընդգծում է Ադա Թադևոսյանը, ով Էմիլ Գաբրիելյանի պաշտոնավարման ժամանակահատվածում եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականը: Նա անգնահատելի է համարում հմուտ կազմակերպչի ներդրումը Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում:

 

Աբրահամ Գրիգորյանը` Ադա Թադևոսյանի ամուսինն էր: Տասը տարեկանում սիրահարվելով` նա մինչ կյանքի վերջ անդավաճան մնաց մաթեմատիկային և էլեկտրոնիկային: Ավատրել է երեք համալսարան: Բազային գիտելիքները ստացել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում` ավարտելով հաշվիչ մեքենաների ֆակուլտետը: 

 

«Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններ«Նրա մաթեմատիկական գիտելիքների մասին գիտեր ամբողջ պոլիտեխնիկական ինստիտուտը: Վերցնելով ձեռքը կավիճը` գրատախտակն ամբողջովին ծածկում էր բանաձևերով, իր հմտությունների մասին լեգենդներ էին հյուսվում»,-անթաքույց ժպիտով հիշում է Ադա Թադևոսյանը:

 

Աբրահամ Գրիգորյանը եղել է Աբովյան քաղաքում կառուցվող կիսահաղորդիչների գործարանի գլխավոր կոնստրուկտորը, «Ռազդանմանշում» ղեկավարել է բաժանմունք: Ներդրել է կառավարման ավտոմատ համակարգ (АСУ) Քաջարանում, ունեցել է առավել քան 100 տպագիր աշխատանք: Երկար տարիներ դասավանդել է` փոխանցելով իր գիտելիքները երիտասարդ սերնդին:

 

«Ռոմանտիկ և շատ ուրախ մարդ էր, հումորի լավ զգացումով էր օժտված: Լավ ձայն ունենալով նա ապրում էր երգով, երաժշտությամբ, հենց այդպիսին էլ կմա բոլորի հիշողության մեջ: Կնոջ նկատմամբ սերը և հավատարմությունը ընտանիքին նրա կյանքի իմաստն էին»,- ասում է Ադա Թադևոսյանը: 

 

Ադա Թադևոսյանի և Աբրահամ Գրիգորյանի ավագ որդին` Արթուր Գրիգորյանը, ծնվել և մեծացել է Հայաստանում, նախնական բժշկական կրթությունը ստացել է Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: 

 

«Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններ«1980 թվականին ընդունվեց բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, այն ժամանակ մտածում էի գնալ ինժեներ հորս, թե հոգեբույժ մորս հետքերով: Իհարկե 70 տոկոսով համոզված էի, որ պետք է դառնամ բժիշկ և միայն վիրահատություններ կատարեի: 1987թ.ավարտելով բժշկական համալսարանը ես մեկնեցի Մոսկվա, ռեզիդենտուրան և ասպիրանտուրան ավարտելուց հետո էլ ԱՄՆ»,- պատմում է Արթուր Գրիգորյանը, որը կլինիկական օրդինատուրան ավարտել է Մոսկվայի Բուրդենկոյի


անվան նյարդավիրաբուժության առաջատար ինստիտուտում: Հաջորդիվ շարունակել է ուսումը ԱՄՆ-ում, ուր 1999թ. UMDNJ- university of medicine and dentistry Newark NJ համալսարանում ավարտել է ռեզիդենտուրան: Այնուհետև նեղ մասնագիտացում է ստացել ԱՄՆ-ի մի շարք հեղինակավոր կրթական հաստատություններում: 

 

Արթուր Գրիգորյանը ամերիկյան և եվրոպական նյարդավիրաբույժների ասոցիացիայի, բազմաթիվ այլ միավորումների, միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ է, ավելի քան 40 մասնագիտական հոդվածների հեղինակ: 2014թ. արժանացել է Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման: 

 

Գործընկերների բնորոշմամբ` իր մասնագիտական ոլորտում նա միշտ ձգտում է կատարելության` երբեք չկտրվելով արմատներից հաջողություններն ու բարի համբավը ծառայեցնում է հայրենիքին:

 

«Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններ2004թ. Գրիգորյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ներգանգային անևրիզմաների բուժում» թեմայով։ Բժիշկը մեծ ներդրում ունի Երևանի պետական բժշկական համալսարանի «Լևոն և Քլոտիա Նազարիան» ռադիոլոգիայի կենտրոնի զարգացման գործում և այդ կենտրոնում վիրահատել է նյարդավիրաբուժական հիվանդություններ ունեցող բազմաթիվ հիվանդների։ Հենց նրա հովանավորությամբ և աջակցությամբ ավելի քան 40 ԵՊԲՀ օրդինատորներ հնարավորություն են ստացել վերապատրաստվելու Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում։

 

Արթուր Գրիգորյանը 2012թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին:

 

Այժմ նա աշխատում է Ջորջիայի նահանգի համանուն, կաթվածի բուժմամբ զբաղվող մասնագիտացած բժշկական կենտրոնում:

 

Արթուր Գրիգորյանի գնահատմամբ` վերջին շրջանում առողջապահությունը սրընթաց զարգանում է և առանց արդիականացման առաջընթաց ապահովել հնարավոր չէ:

 

«Դա անընդհատ շարունակական գործընթաց է: Հնարավոր չէ լինել ժամանակակից բժիշկ և աշխատել առանց նորագույն սարքավորումների «Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններօգնության: Երևանի պետական բժշկական համալսարանը մեր «Alma mater»-ն է և մենք պետք է իրեն վերադարձնենք, Հայաստան բերենք արտերկրի լավագույն փորձը»,- ասում է բժիշկը:

 

Ինչպես յուրաքանչյուր բժշկական ընտանիք, այնպես էլ Գրիգորյանները անմասն չեն առողջապահական տարբեր թեմաների շուրջ ծավալվող քննարկումներից: «Մասնագիտական վեճեր աշխատում են չունենալ, մայրս հոգեբույժ է և նրա հետ շատ դժվար է ինչ-որ հարցի շուրջ վիճելը, քանի որ ամեն ինչ ենթարկում է վերլուծության»,- կատակում է Արթուր Գրիգորյանը:

 

2014թ. մայիսին Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բացվեց նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն, որի նախաձեռնությունը հենց ԵՊԲՀ շրջանավարտ, հայտնի վիրաբույժ Արթուր Գրիգորյանին էր: 

 

Նա էլ նման կենտրոն բացելու գաղափարը ստացել է մորից՝ Ադա Թադևոսյանից: Մեծ համբավ ունեցող նյարդավիրաբույժի օգնությամբ կլինիկայի նյարդաբանության բաժանմունքը համալրվեց սրտանոթային հիվանդությունների ու գլխուղեղի կաթվածի կանխարգելման ու բուժման սարքավորումներով:

 

Արդեն մեկամյա պատմություն ունեցող կենտրոնում կան բոլոր հնարավորությունները՝ նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման համար: Շնորհիվ այս կենտրոնի աշխատանքի, գլխուղեղի կաթվածի վիրահատությունների համար այլևս արտասահման մեկնելու կարիք չկա: Նշենք, որ նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված, տարածաշրջանային նշանակության այս կենտրոնն առաջինն ու միակն է Հայաստանում: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ իրականացվում են ոչ միայն բուժական, այլև կրթական աշխատանքներ:

 

«Կոչումով բժիշկ». Թադևոսյան-ԳրիգորյաններԲացման արարողությանը Ադա Թադևոսյանը կենտրոնի ղեկավարությանը փոխանցեց ապակե զանգ, որը տարիների պատմություն ուներ: Տիկին Թադևոսյանին որպես ուսանողական պրակտիկայի լավագույն ղեկավարի, զանգը Պրահայում նվիրել են չեխ ուսանողները` առաջարկելով հնչեցնել այնտեղ, որտեղ մարդիկ ունեն օգնության կարիք:

 

Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներն անգամ հեռավոր Ամերիկայում բարձր են պահում Հայաստանի պատիվը: Հեղինակավոր ամսագրերի շապիկին պարբերաբար հայտնվող Ռուբեն Գրիգորյանը` Ադա Թադևոսյանի կտրսեր որդին, ևս ընտրեց բժիշկի մասնագիտությունը: Լինելով բժշկական համալսարանի ուսանող` Ռուբեն Գրիգորյանը ցանկացել էր ծառայել բանակում: Զինվորական ծառայությունը նա անցել է Գերմանիայում: 

 

«Մայրս շատ մեծ ազդեցություն ուներ բժիշկ դառնալու իմ որոշման վրա , ինչպես նաև ավագ եղբայրս, ով մեծ է ինձանից վեց տարի է մեծ իր գործունեությունն ավելի վաղ սկսելով` նույպես մեծ ազդեցություն ունեցավ իմ ընտրության վրա: Երբ ես Երևանի պետական բժշկական համալսարանում էի, նաև պրակտիկա էի անցնում օֆտոլմոլոգիայի և ռետինոլոգիայի բնագավառում, շատ երկար ժամանակ պահանջվեց, սակայն վերջիվերջո ես հասա իմ նպատակին»,- նշում է Ռուբեն Գրիգորյանը: Բանկից զորացրվելուց հետո ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան օֆտոլմոլոգիայի գծով: Շորունակելով կրթությունը ԱՄՆ-ում անցել է ռեզիդենտուրա (UMDNJ- university of medicine and dentistry Newark NJ): 2009թ. LSU/Ochsner Ophthalmology Residency Program և LSU Retina Fellowship Program կրթական ծրագրերն ավարտելուց հետո ստացել է ակբանույժի (օֆտալմոլոգ-ռետինիստ նեղ մասնագիտացմամբ) դիպլոմ: 

 

Շուրջ տասը տարի է նա զբաղվում է ակնաբուժությամբ, կամ ինչպես ինքն է բնորոշում «սիրած գործով»:

 

«Կոչումով բժիշկ». Թադևոսյան-Գրիգորյաններ«Կոչումով բժիշկը պետք է միշտ մտածի իր հիվանդների մասին: Երբ ամեն ինչ անում ես հանուն հիվանդների, դա քեզ հետ է գալիս ինչ-որ ձևով, ես այժմ իմ կլինիկան ունեմ: Գրեթե ամեն տարի գալիս եմ և զննում եմ հիվանդներին, երբեմն վիրահատում եմ հայ բժիշկների հետ: Դա շատ է օգնում, հնարավորություն է տալիս քննարկել դժվար դեպքերը: Մենք սովորում ենք միմյանցից, և դա շատ օգտակար է»,- ընդգծում է ակնաբույժը, ով 2014թ. սեպտեմբերին Երևան էր ժամանել Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տարածքում «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» բացմանը մասնակցելու նպատակով: Կենտրոնը զինված է աշխարհում եզակի վիրահատարանով, որտեղ հնարավոր է ժամկետից շուտ ծնված երեխաների կուրացումը կանխարգելող վիրահատություններ իրականացնել:

 

Ռուբեն և Արթուր Գրիգորյանների քույրը` Աննան, այժմ նույնպես ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի անգլո-իսպանական ֆակուլտետը, դրանից հետո ուսումը շարունակել նույն բուհի երևանյան տնտեսական մասնաճյուղում: Վարժ տիրապետում է հայերենի, ռուսերենին, անգլերենին, իսպաներենին և ֆրանսերենին: Արտերկրում բնակելու տարիներին նա նույնպես որոշել է կապել իր կյանքը բժշկության հետ: Քննություններն հանձնելուց հետո նա կհաստատի իր բժիշկի դիպլոմը` մասնագիտանալով նյարդաբանության կամ մանկական բժշկության ոլորտում:

 

«Կոչումով բժիշկ». Թադևոսյան-ԳրիգորյաններԱդա Թադևոսյանը հպարտանում է իր երեխաներով, ովքեր առողջապահության տարբեր ոլորտներում իրենց հաստատուն քայլերն են անում` ապահովելով նաև հայրենիքի հետ ամուր կապը:

 

Հմուտ հոգեբույժը հույս ունի, որ տարիներ անց թոռները ևս կհամալրեն բժշկական ընտանիքի շարքերը: 

 

Ադա Թադևոսյանի անթաքույց երազանքն է առաջիկայում հիմնել սթրեսաբանության գիտագործնական կենտրոն` շարունակելով նախկին «Սթրես» կենտրոնում ոլորտի առաջատար մասնագետների հետ ձեռք բերած լավագույն ավանդույթները: Նրա կարծիքով` Հայաստանին նման կենտրոն ունենալը, կարծես, կանխորոշված էր: Բազմադարյա տառապանքները և դրան հաղթահարումը վերաճել է տրավմայի ենթարկված մարդու հոգաֆիզիոլոգիան հասկանալու, առողջապահական համակարգի զարգացումը կանխորոշելու մի նոր շրջափուլի, ժամանակի յուրատեսակ հրամայականի: 

 

Իր առաքելությունը փայլուն կատարող Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը Ադա Թադևոսյանի բնորոշմամբ` արժանի հարգանքի տուրք է անցյալին: Իսկ առաջիայում ծրագրվող սթրեսաբանության կենտրոնը նա դիտարկում է որպես հայ ականավոր գիտնականների, հետազոտողների, բժիշկներ անգնահատելի ներդրում գիտության և պրակտիկայի համաշխարհային գանձատուփում:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ